Artak Movsisyan

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանն իր էջում գրում է.

829_large

Հանդիպման ընթացքում, երբ մեր հարգարժան ուսուցիչները քննադատեցին, թե ինչու պետք է դասագրքում լինեին ՀՀ առաջին երեք նախագահների նկարները /հատկապես բացասական դրամադրված լինելով երկրորդ և երրորդ նախագահների նկատմամբ/, ես հիշեցրեցի, որ ժամանակին ՀՅԴ «Ազատամարտ» պաշտոնաթերթը հրատարակել էր փաստաթուղթ Լևոն Տեր-Պետրոսյանի ՊԱԿ-ի ավագ լեյտենանտ լինելու մասին և հայտնեցի իմ նկատառումները, թե դպրոցական դասագրքում ինչը կարելի է գրել, ինչը՝ ոչ…

36319095_2381436055207856_1394562154295721984_n
Այս քննարկումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ինձ մեղադրելով իբրև թե Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՊԱԿ-ի գործակալը լինելու մասին սուտ տեղեկությունը թարմացնելու մեջ ( http://ilur.am/news/view/69069.html ): Նա հրապարակել է նաև առաջին նախագահի՝ ԽՍՀՄ զինված ուժերի հետ կապված մի քանի փաստաթուղթ, որոնք ոչ մի կապ չունեն իմ նշածի հետ

36345331_2381436531874475_5400654833344577536_n
Հիմա ներկայացում եմ «Ազատամարտի» հրապարակումը, որտեղ բերված է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՊԱԿ-ի կողմից տրված բնութագիրը, որը դրվել էր «Հույժ գաղտնի» մակագրության տակ և որում նա ներկայացված էր իբրև ՊԱԿ-ի ՀԱՏՈՒԿ ՌԵԶԵՐՎԻ սպա: Կրկնեմ, որ բնութագիրը տվող ՊԱԿ 1-ին բաժնի վարիչ Հարությունյանը, երբ հրապարակվեց «Ազատամարտ»-ի համարը, այդ ժամանակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, ՀՀ Պետական անվտանգության կոմիտեի նախագահն էր՝ Հուսիկ Հարությունյանը: Նա հանդես եկավ հեռուստաելույթով, որն անձամբ դիտել եմ, և չհերքեց, որ փաստաթուղթն իրական է: Տվեց մի ոչ համոզիչ բացատրություն, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը չի իմացել, որ ինքը հավաքագրված է ՊԱԿ-ի կողմից: Դրան հաջորդեց Էդուարդ Հովհաննիսյանի նոր հրապարակումը, որում նշվում էր, թե տարօրինակ է, որ մարդը չիմանալով ՊԱԿ-ի հետ համագործակցելու մասին, ինչպես է մասնակցել վերջինիս զինավարժություններին և ստացել դրվատագրեր… 

36312991_2381435601874568_9075883542809935872_n
Պատմաբանի համար կարևոր է փաստաթղթի առկայությունը, նաև թվարկված այլ փաստաթղթերի գոյության հարցը, որոնց մասին գրում էր Էդուարդ Հովհաննիսյանը՝ հրապարակելով դրանցից մեկը, որի իսկությունը, կրկնում եմ, կասկածի տակ չդրեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ՀՀ ՊԱԿ-ի ղեկավարը: Հավանաբար, հարցի մասին վերջնական ու լիակատար պարզեցում կլինի տարիներ անց, երբ կգաղտնազերծվի ՊԱԿ-ի 1979-80-ականների ողջ արխիվը, բայց այսօր մենք չենք կարող գոնե չմտորել այս հարցի շուրջ…

Ի դեպ, ոչ պակաս մտորելու առիթ է տալիս մի այլ հանգամանք: Մերձբալթյան հանրապետություններն անկախացումից հետո հրապարակեցին իրենց երկրների ՊԱԿ-ի գործակալների ցուցակները՝ համոզմունքով, որ մեկ անգամ օտարին ծախված և յուրայինների դեմ աշխատած գործակալը կարող է դա անել նորից ու նորից… Իսկ Հայաստանի երեք կառավարություններից ոչ մեկը չգնաց դրան, թեպետ հարցը բազմաթիվ անգամներ բարձրացվեց (մի քանի անգամ Պարույր Հայրիկյանը՝ հեռուստաելույթներով)… Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի մեր նոր, հեղափոխական կառավարության դիրքորոշումն այս խնդրում…

Հ. Գ. Նշեմ, որ որևէ կուսակցության չեմ պատկանել և չեմ պատկանում: Երեք նախագահների օրոք էլ քննադատել եմ նրանց քաղաքականության այն կողմերը, որոնք, ըստ իս, չեն բխել մեր ազգային-պետական շահերից: Այդ մասին կան բազմաթիվ հրապարակումներ, այդ կարող են վկայել նաև 1998-ից ի վեր իմ ունեցած 10 հազարից ավելի ուսանողները, որոնց հետ կատարել ենք բազմաթիվ քննարկումներ՝ համադրելով անցյալի պատմական փորձն ու ներկայի իրականությունը»…

Սկզբնաղբյուր՝ https://www.facebook.com/artak.movsisyan.3/posts/2381437888541006

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s